2008 թ. սեպտեմբերից մինչև 2009 թ. ապրիլը երեք հասարակական կազմակերպություններ` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան և Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացրին հասարակության իրազեկման նախագիծը:
Ծրագրի իրականացման առաջին փուլում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի գենդերային հետազոտությունների կենտրոնի փորձագետները մշակել են տեղեկատվական նյութեր ժամանակակից հայ հասարակության գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության, գենդերային հավասարության, դրանց վերաբերյալ միջազգային և ազգային իրավական փաստաթղթերի, ընդդեմ գենդերային բռնության տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների մասին ուսուցանողների համար կազմակերպված հնգօրյա սեմինարի և իրազեկման բարձրացման երկօրյա հանդիպումների անցկացման համար:
Ծրագրի իրականացման առաջին փուլում փետրվար-մարտ ամիսներին անցկացվեցին «Ընդդեմ գենդերային բռնության Հայաստանում» 12 երկօրյա իրաեկման բարձրացման հանդիպումներ Երեւանում, Գյունրիում, Վանաձորում, Դիլիջանում, Սեւանում, Արտաշատում, Աշտարակում: Այս հանդիպումներին ընդգրկվել էին հասարակական սեկտորի ներկայացուցիչ, ուսումնական հաստատությունների դասախոսներ եւ ուսուցիչներ, բուհերի ուսանողներ եւ դպրոցականներ:
Հոկտեմբեր ամսվանից սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը նպատակաուղղված է մեկօրյա իրազեկման բարձրացման հանդիպումների անցկացմանը: Նախատեսվում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում անցկացնել 60 հանդիպում` ընդգրկելով հանրապետության 10 մարզելի բնակչության լայն զանգված:
մինչ օրս արդեն անցկացվել են 58 հանդիպումներ Երեւանում, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնու, Գեղարքունւքի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Թավուշի, Սյունիկի մարզերում: Հանդիպումները կազմակերպվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բուհերի դասախոսների եւ ուսանողների հետ, դպրոցների ուսուցիչների եւ դպրոցականների, քոլեջների ուսանողների, լրագրողների, Ասոցիացիայի մարզերում անցկացվող Կանանց լիդերության դպրոցների ունկնդիրների եւ շրջանավարտների հետ, առողջապահության հաստատությունների ներկայացուցիչների եւ արհեստակցական միությունների երիտասարդ ակտիվիստների համար: |