Welcome
Username:

Password:


Remember me

[ ]
[ ]
[ ]
2010թ. փետրվարի 22-ին Գյումրիում կլոր սեղան
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ
շրջանակում
2010թ. փետրվարի 22-ին Գյումրիում
տեղի ունեցավ կլոր սեղան

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԱՆՑ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՆԱԽԱԴՐՅԱԼ»
թեմայով


Կլոր սեղանը վարում էր՝ «Կանանց մասնակցությունը ժողովրդավարացման գործընթացներին. ուղիներ և ռազմավարություն» ծրագրի և Գյումրու Կանանց լիդերության դպրոցի համադասող, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Ասոյանը:

Կլոր սեղանի փորձագետներն էին՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, «Ինտեռլինգվա» լոզվագիտական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ջեմմա Հասրաթյանը և Ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի նախագահ, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա Վարդանյանը:

Կլոր սեղանի աշխատանքներին հրավիրված են մասնակցելու՝ «Կանանց մասնակցությունը ժողովրդավարացման գործընթաց¬ներին. ուղիներ և ռազմավարություն» ծրագրի շրջանակներում անցկացված Գյումրու Կանանց լիդերության դպրոցի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Գյումրու մանսնաճյուղի լիդերներ ու ակտիվիստներ, այլ հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, բարձրագույն ուսումնական հաստատու¬թյունների դասախոսներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:

Կլոր սեղանի ժամանակ կարևորվեց այն հարցը, որ քաղաքակրթության պատմության ընթացքում ժողովրդավարու¬թյան հիմնական գաղափարը՝ ժողովրդաիշխանության և ինքնակառավարման սկզբունքը ընդհանուր է եղել բոլոր ժամանակների համար: Սակայն փոփոխվել եւ զարգացել են ժողովրդի իշխանության իրակա¬նացման և հանրային կառավարման գործընթացներին մասնակցության մեթոդների ու ձեւերի վերաբերյալ պատկերացումները:
Ժողովրդավարության ժամանակակից պատկերացումները հանգում են քաղաքացիական հասարակության գաղափարին, որը ենթադրում է քաղաքացիական ակտիվություն և նախաձեռնություններ, հասարա¬կական-քաղաքական գործընթացներում հանրության տարբեր շերտերի մասնակցություն և համապատասխան կառույցների ձևավորում:
Տարբեր են քաղաքացիական հասարակության ձեւավորման եղանակներն ու մոդելները: Կա՞ն արդյոք քաղաքացիական հասարակության ձեւավորման համար բավարար նախադրյալներ Հայաստանում, համապատասխան ավանդույթներ եւ ձեռքբերումներ: Որո՞նք են քաղաքացիական հասարակության ձեւավորման չափանիշները: Ինչպիսի՞ ներդրում ունեն կանայք քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում: Այս հարցերին անդրադառնում են հասարակական-քաղաքական գործիչները, քաղա¬քագետները, սոցիոլոգները, հոգեբաններն ու փիլիսոփաները: Համակողմանի եւ կանանց շահագռգիր քննարկումներն այդ ուղղությամբ իրականացվող քայլերի կարեւոր երաշխիքներ կարող են լինել:

Կլոր սեղանի ժամանակ մասնակիցների քննարկմանը ներկայացվեցին հետեւյալ հարցերը.

- Արդյոք ներկա փուլում հայ հասարակության մեջ լիարժե՞ք է ներգրավված կանանց ներուժը հասարակական-քաղաքական գործընթացներում և հանրային կառավարման ոլորտներում:

- Որո՞նք են կանանց կազմակերպությունների և կանանց շարժման առանցքային խնդիրները Հայաստանում:

- Ներկա փուլում հասարակական-քաղաքական գործընթաց¬ներում նկատելի է կանանց մասնակցության առավել նվազ մակարդակ, քան տղամարդկանց շրջանում: Որո՞նք են պատ¬ճառները. ավանդույթներն ու ձևավորված կարծրա¬տիպե՞րը, կենցաղային հոգսաշատությունը, սեփական թերարժեքության զգացումը կամ թե՞ տղամարդկանց «ագրեսիվ» կեցվածքը:

- Ի՞նչ եղանակներ կարելի է առաջարկել հասարակական-քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունն ու նախաձեռնությունները խթանելու համար: