Welcome
Username:

Password:


Remember me

[ ]
[ ]
[ ]
2010 թ. փետրվարի 18-ին Վանաձորում կլոր սեղան
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ
շրջանակում
2010 թ. փետրվարի 18-ին Վանաձորում
անցկացվեց կլոր սեղան
«ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ»
թեմայով:


Կլոր սեղանը վարում էր՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի փոխնախագահ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը:

Կլոր սեղանի փորձագետ էր ՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի առողջապահության աշխատողների արհմիութենական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Գայանե Արմաղանովան:

Կլոր սեղանի աշխատանքներին հրավիրված են մասնակցելու՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի և այլ հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի ժամանակ կարևորվեց այն հարցը, որ աշխատանքի ոլորտում գենդերային հավասարության ապահովումը կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է ոչ միայն կանանց, այլև ողջ հասարակության համար:
Այդ ոլորտում խտրականության առկայությունը առաջ է բերում այնպիսի սուր սոցիալական երևույթներ, ինչպիսիք են աղքատությունը և դրա ֆեմինացումը, ծնելիության մակարդակի և ժողովրդագրական այլ ցուցանիշների նվազումը :
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում խտրականությունը կանանց նկատմամբ աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում խորանում է: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տնտեսապես ակտիվ կանանցից աշխատում է միայն 41 տոկոսը, տղամարդկանցից` 63 տոկոսը, ընդ որում 40-54 տարեկան կանանց շրջանում գործազուրկներն առավել մեծ մասն են կազմում ` 70 տոկոս:
Հայաստանի Հանրապետությունը` որպես Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ, վավերացնելով բոլոր հիմնարար կոնվենցիաները, պարտավորություն է ստանձնել` ձեռնարկել աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում գենդերային հավասարության ապահովմանը և կանանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված միջոցառումներ:

Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկեցին հետևյալ հարցերը`
1. Ի՞նչ չափով են կանայք ծանոթ իրենց աշխատանքային իրավունքներին և դրանց պաշտպանության մեխանիզմներին:
2. Ո՞րն է հասարակական կազմակերպությունների դերը կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում:
3. Ձևավորվե՞լ է արդյոք Վանաձորում գործելակերպ` աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դիմել արհմիութենական կազմակերպություններին և ՀԿ-ներին: