|
|
 |
Դպրոցի ունկնդիրների հասարակական-քաղաքական պրակտիկան |
 |
 |
 |
 |
Կանանց լիդերության դպրոցի ունկնդիրների հասարակական-քաղաքական պրակտիկան
Ասոցիացիայի շրջանակներում 2000 թվականից գործում է Կանանց լիդերության դպրոցը:
Դպրոցի նպատակն է.
- կին լիդերների պատրաստում, աջակցում կանանց քաղաքական մասնակցությանը, - փոխակերպվող հասարակության նոր պահանջներին համապատասխան քաղաքացիական հասարակության և զուգակշռված ժողովրդավարության կայացման անհրաժեշտության վերաբերյալ գիտակցության ձևավորում, - կանանց քաղաքացիական և քաղաքական ակտիվության խթանում, - հասարակական գործունեության կազմակերպման, կանանց շահերի և իրավունքների առաջմղման հմտությունների զարգացում, - քաղաքականության, տնտեսության, կրթության, առողջապահության և այլ սոցիալական ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական ժողովրդավարական հասարակության կայացման գործընթացների, քաղաքացիական և քաղաքական երկխոսության մշակույթի, հանդուրժողության վերաբերյալ հիմնարար գիտելիքների հաղորդում, - երկխոսության և լոբբինգի ժամանակակից տեխնոլոգիաների ուսուցում, - սեփական տեսակետը ներկայացնելու և պաշտպանելու կարողությունների ձևավորում:
Երևանում անցկացրած Կանանց լիդերության դպրոցի հերթական` 25-րդ հոսքի պարապմունքներն ավարտվեցին ունկնդիրների հասարակական-քաղաքական պրակտիկայով:
Ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները պետք է փոխակերպվեին կոնկրետ աշխատանքների, ընդսմին միավորելով կանանց ջանքերը խմբերում, որոնք պետք է իրականացնեին այդ աշխատանքը: Նպատակ էր դրված, որ Դպրոցի շրջանավարտները տարբեր հասարակական կազմակերպություններից և քաղաքական կուսակցություններից համատեղ մշակեն նախագծեր կանանց քաղաքացիական և քաղաքական ակտիվության զարգացման ուղղությամբ, աջակցեն նույն մարզում գործող մասնաճյուղերի միավորմանը և համատեղ աշխատանքին, ինչպես նաև նպաստեն սոցիալական գործընկերությանը իշխանության տեղական մարմինների հետ:
Դպրոցի պարապմունքների ավարտին ունկնդիրները համատեղ մշակել էին փոքր նախագծեր քաղաքացիական նախաձեռնությունների զարգացման ուղղությամբ, որոնցից հետևյալ վեց աշխատանքները արժանացան հավանության և ֆինանսավորում ստացան. - «Կանանց քաղաքացիական մասնակցությունը և համագործակցությունը` աջակցություն մարզի հասարակական կյանքի զարգացմանը» Սրսրստի մարզում, - «Կանանց նախաձեռնող խմբերի ստեղծումը՝ որպես քաղաքացիական հասարակության և գենդերային հավասարության կայացման միջոց» Արագածոտնի մարզում և Երևանում, - «Կանանց մասնակցությունը ժողովրդավարացման գործընթացներին. ուղիներ և ռազմավարություն» Շիրակի մարզում, - «Սևան համայնքում երիտասարդ կանանց քաղաքացիական և քաղաքական ակտիվացման խթանում» Գեղարքունիքի մարզում, - «Կանանց շարժումը և քաղաքացիական նախաձեռնությունները հազարամյակի մարտահրավերների համատեքստում» Լոռու մարզում, - «Կինը և 21-րդ դարի մարտահրավերները» Կոտայքի մարզում և Երևանում:
Նախագծերը իրականացվել են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ասոցիացիայի Արարատի, Աշտարակի, Արտաշատի, Գյումրու, Ախուրյանի, Վանաձորի, Դիլիջանի, Աբովյանի, Էրեբունու մասնաճյուղերի, «Վերածնունդ և առաջընթաց» ՀԿ-ի, «Հայտուր» սոցիալ-տնտեսական և մշակութային ՀԿ-ի «Երևան» մասնաճյուղի, «Համայնք և երիտասարդություն» ՀԿ-ի, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի, «Սևան Երիտասարդական Ակումբ» ՀԿ-ի, «YMCA» ՀԿ-ի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչ-ունկնդիրների ներգրավմամբ:
Փոքր նախագծերի նշանակությունը ոչ միայն որոշակի ծրագրերի իրականացման շուրջ կին-ակտիվիստներին համախմբելու հնարավորության ստեղծումն էր, այլև նրանց նպատակամղումը յուրաքանչյուր տարածաշրջանում վերհանած հիմնական արդիական հիմնախնդիրների իրականացմանը: Կարևոր է, որ գործնականում բոլոր նախագծերը` ելնելով կանանց գիտելիքների բարձրացման և նրանց կողմից հասարակական գործունեության կազմակերպման տեխնոլոգիաների յուրացման մեծ պահանջից, նախատեսում էին Կանանց լիդերության դպրոցների ստեղծում: Նախագծերի շրջանակներում անցկացվել են Կանանց լիդերության տարածաշրջանային դպրոցներ Արարատում, Գյումրիում, Վանաձորում, Նոր-Հաճնում, Սևանում, Աշտարակում, խորհրդաժողովներ Վանաձորում և Հրազդանում:
Նախագծերի ևս մեկ առանձնահատկությունը ձգտումն էր ամրապնդել կապը, մի կողմից` յուրաքանչյուր մարզում Ասոցիացիայի մասնաճյուղերի միջև, մյուս կողմից` այլ հասարակական կազմակերպությունների հետ: Այդ նպատակով նախատեսվել էր մարզային խորհրդաժողովների և ֆորումների անցկացում Վանաձորում, Աշտարակում, Երևանում, Արտաշատում, Գյումրիում, Սևանում, Դիլիջանում և Հրազդանում: Խորհրդաժողովները թույլ տվեցին իշխանական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել կանանց հուզող հասարակական հիմնախնդիրների վրա: Խորհրդաժողովները և ֆորումներն ավարտվեցին հասարակական կազմակերպությունների միջև կոալիցիաների և ցանցերի ստեղծման, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և իշխանական կառույցների միջև համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրմամբ:
Նախագծերի շրջանակներում անցկացրած կլոր սեղանները Ախուրյանում, Արթիկում, Մարալիկում և սեմինարները Արտաշատում, Վեդիում, Մասիում, Երևանում, Գավառում, Ստեփանավանում, Ալավերդիում, Սպիտակում, Տաշիրում, Աբովյանում նպատակամիտված էին ակտիվ բանավեճերի և վիճաբանությունների քաղաքացիական հասարակության զարգացման գործում ՀԿ-ների դերի և տեղի մասին:
Անցկացրած միջոցառումներին մասնակցել եմ Ասոցիացիայի և այլ հասարակական կազմակերպությունների կին-լիդերներ, քաղաքական կուսակցությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Միջոցառումները նպատակ ունեին բարձրացնել տարածաշրջաններում կանանց ակտիվությունը և իրազեկությունը, ուժեղացնել Ասոցիացիայի մասնաճյուղերի գործունեությունը, կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը, ստեղծել տարբեր ՀԿ-ների կին-ղեկավարների կոալիցիա կանանց նախաձեռնությունների առաջմղման համար, կնքել համաձայնագրեր իշխանական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ Կառավարության 2008-2012 թթ. Ծրագրի իրականացման ուղղությամբ սոցիալական գործընկերության մասին:
Պարապմունքներն անցկացրել են քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներին տիրապետող` գիտելիքի տարբեր ճյուղերի որակյալ փորձագետներ և մասնագետներ, քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների ղեկավարներ, ինչպես նաև նախկինում Ասոցիացիայի Կանանց լիդերության դպրոցում ուսուցում անցած կանայք: |
 |
| |